Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Ձվաբջջի դոնորություն

Ձվաբջջի դոնորություն

ՄՄԱՊԳՀԿ-ում հաջողությամբ իրականացվում են «ձվաբջջի դոնորություն» և «փոխնակ մայրություն» ծրագրերը: Դոնորական ձվաբջիջների օգտագործումը խորհուրդ է տրվում այն կանանց, որոնց սեփական ձվաբջիջները ցածրորակ են կամ չի հաջողվում դրանք ստանալ ձվարանները խթանելիս:

«Ձվաբջջի դոնորության» ծրագրի փուլերը.

  1. Կինը՝ ձվաբջջի դոնորը, ընտրված անպտուղ զույգի կողմից, ենթարկվում է մանրազննին և բազմակողմանի հետազոտության՝ վարակային և ժառանգական հիվանդությունների հայտնաբերման նպատակով:
  2. Ստորագրվում է համաձայնագիր մասնակից բոլոր կողմերի միջև:
  3. Անպտուղ (չբեր) կինը՝ ռեցիպիենտը ընդունում է դեղամիջոցներ, որոնք նախապատրաստում են արգանդի լորձաթաղանթը սաղմի ընդունմանը:
  4. Հասուն դոնորական ձվաբջիջը դուրս է բերվում դոնոր կնոջ ձվարանից և լաբորատոր պայմաններում արհեստականորեն բեղմնավորվում անպտուղ կնոջ ամուսնու սերմնաբջիջներով:
  5. 3 օրվա ընթացքում սաղմերը զարգանում են փորձանոթում, որից հետո դրանք տեղադրվում են անպտուղ կնոջ արգանդի խոռոչ:


Պահանջներ, որոնք ներկայացվում են ձվաբջջի դոնորներին.

  • Տարիքը 20-ից մինչև 35
  • Սեփական առողջ երեխայի առկայություն
  • Ֆենոտիպային ցայտուն առանձնահատկությունների բացակայություն
  • Սուպերօվուլյացիաի (գերձվազատում) խթանելու և ֆոլիկուլների պունկցիայի հակացուցումների բացակայություն:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ